27.11.2024
ՄԱԿ-ի փորձագետներն Ադրբեջանին կոչ են արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը
prev Նախորդ նորություն

Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության արդյունքում արդեն 3-րդ ամիսն է չունենք ՄԻՊ

Ն. Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության արդյունքում փաստացի ոչ միայն արդեն 3-րդ ամիսն է չունենք օմբուդսմեն, այլև խախտվում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։


««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին», սակայն մինչ այս պահը չի ներկայացվել։


Սա խորհրդարանական Հայաստանի համար ոչ այլ ինչ է, քան ապտակ երկրի օրենսդիր մարմնին»,- գրել է նա:


Նշենք, որ այսօր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական ժողովի արտահերթ նիստում այսօր կքննակվի ՀՀ ՄԻՊ թեկնածուի հարցը: Օմբուդսմենի թեկնածուները երկուսն են՝ Անահիտ Մանասյանը եւ Էդգար Ղազարյանը: Հանձնաժողովի անդամներն իրենց քվեարկությամբ պետք է ընտրեն թեկնածուներից մեկին եւ նրան առաջադրեն ԱԺ-ին, սակայն այստեղ, ինչպես ասում են, որևէ ինտրիգ չկա՝ ՔՊ-ի ձայները հանձնաժողովում հնարավորություն են տալիս հավանություն տալ իրենց իսկ առաջադրած թեկնածու Անահիտ Մանասյանին: