Կազբեկի թունելի կառուցումը կնպաստի երթևեկության բարելավմանը. Գնել Սանոսյան
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Վրաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Վրաստան-Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետ։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Տեղում ծանոթացել ենք մաքսային գործընթացների իրականացմանը, անցակետի տեխնիկական հնարավորություններին, թողունակությանը, ինչպես նաև անցակետի հնարավորությունների ընդլայնման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքներին։
Հանդիպել եմ նաև այդ պահին անցակետի տարածքում գտնվող հայ վարորդներին, նրանց հետ քննարկել առկա խնդիրները։
Արձանագրել ենք, որ Կազբեկի թունելի կառուցումը կնպաստի երթևեկության բարելավմանը և բեռնափոխադրումների իրականացմանը, իսկ անցակետի թողունակության ընդլայնումը կնպաստի մաքսային գործառնությունների արդյունավետ և արագ իրականացմանը։
Քննարկել ենք բեռնատարների անցման գործընթացը դյուրինացնելու հետ կապված հարցերը, առկա խնդիրները, լուծման ուղիները»,- գրել է նա։