ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը չի հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ առաքելության կազմում Հայաստանում էր, քանի որ Փաշինյանն այդ ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում էր։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ «Գլխավոր քարտուղարը (ՀԱՊԿ) չի շփվել Փաշինյանի հետ, քանի որ նա այդ ժամանակ մեկնել էր Նյու Յորք՝ ՄԱԿ-ի 77-րդ Գլխավոր ասամբլեային մասնակցելու»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ Ստանիսլավ Զասը Հայաստանում էր՝ գլխավորելով ՀԱՊԿ առաքելությունը։ Առաքելության անդամները, այդ թվում գլխավոր քարտուղար Զասը, այցելել են Հայաստանի և Ադրբեջանի սահման։