Սա արդեն 2-րդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: "Առաջին դեպքը մայիսին էր, երբ Բրյուսելում խոստում էր տրվել, իսկ երկրորդը՝ հիմա, երբ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել 17 հայ գերիների մինչև սեպտեմբերի 30-ը",- գրել է Փաշինյանը: