2.07.2025
Պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ինչու են քննարկվում տնտեսական հարցեր. Թունյան
29.09.2022
Պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ինչու են քննարկվում տնտեսական հարցեր. Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է հարցադրումներին, թե ինչու են պատերազմական իրավիճակում գտնվող երկրում քննարկվում տնտեսական հարցեր: Նրա գրառման մեջ ասվում է․ «1. Խաղաղություն ունենալու համար պետք է պատրաստ լինել պատերազմի (ցավոք դա այդպես է, հատկապես մեր տարածաշրջանում): 2. Պատերազմին պատրաստ լինելու համար պետք է ունենալ ուժեղ բանակ՝ պրոֆեսիոնալ, գործին տիրապետող զինվորականներ և ժամանակակից սպառազինություն: 3. Ուժեղ բանակ ունենալու համար պետք է ունենալ շատ փող պետական բյուջեում: Զինվորականին նորմալ վարձատրելու, նորմալ պայմաններ ապահովելու և սպառազինություն ձեռք բերելու համար: 4. Բյուջեում շատ փող ունենալու համար պետք է ունենալ արագ ու կայուն զարգացող տնտեսություն, որը կապահովի շատ հարկեր: 5. Տնտեսական զարգացման համար պետությունը պետք է ապահովի համապատասխան բիզնես միջավայր, մեզնից յուրաքանչյուրն էլ զբաղվի իր գործով՝ բարեխիղճ ու պրոֆեսիոնալ (լինի բանվոր թե գիտնական): Այս պարզ տրամաբանական շղթան պատասխանում է այն հարցին, թե փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ինչու են քննարկվում տնտեսական, ֆինանսական ու այլ հարցեր»: