23.06.2026
Ամիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոց
prev Նախորդ նորություն

Սաղաթելյան․ խուզարկության ընթացքում առգրավվել են զարդեր և գումար

Այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բնակարանում։


Սաղաթելյանի խոսքով՝ խուզարկության պատճառը ԴԱՀԿ-ի պահանջները չկատարելու վերաբերյալ վարույթն է։


Նա հայտնել է, որ խուզարկության ընթացքում առգրավվել են բնակարանում գտնվող զարդեր և որոշակի գումար։


«Սա վերջին յոթ տարիներին իմ նկատմամբ իրականացվող հետապնդումների հերթական դրսևորումն է և հերթական ապօրինի գործողությունը»,- նշել է Սաղաթելյանը։


Նրա պնդմամբ՝ ԴԱՀԿ-ը ներգրավվել է քաղաքական ենթատեքստ ունեցող գործընթացում և իր նկատմամբ ներկայացրել է ապօրինի պահանջներ։


Սաղաթելյանի խոսքով՝ իր իրավունքները պաշտպանելու նպատակով դիմել է Վարչական դատարան, ինչից հետո, նրա գնահատմամբ, դատախազությունը նախաձեռնվել է քրեական վարույթ, որը փոխանցվել է Քննչական կոմիտեին։


«Այնուհետև իրականացվել է խուզարկություն։ Այս պահին որևէ դատավարական կարգավիճակ չունեմ»,- հայտարարել է նա։


 


 

«1000 օր». ԱՄՆ Կոնգրեսում կպահանջեն անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և պատանդներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Team Telecom Armenia
22.06.2026
Հայկական և ադրբեջանական ընկերությունները ինտերնետ-տարանցման համաձայնագիր են կնքել