23.06.2026
Վթարի պատճառով չեղարկվել է Երևան–Գյումրի մարդատար գնացքը
prev Նախորդ նորություն

Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին

Երևանի ավագանու նիստի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել։ ՄԻՊ-ն անդրադարձել է տեղի ունեցածին՝ նշելով, որ քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարևորության մասին, բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների, վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության տարատեսակ դրսևորումներ:


«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է համարում մարդու իրավունքների տեսանկյունից և անհամատեղելի՝ ժողովրդավարական կառավարման ու քաղաքակիրթ քաղաքական բանավեճի հետ:


Պաշտոն զբաղեցնող անձինք իրենց այսպիսի վարքագծով ոչ միայն տարածում են բռնությունն ու անհանդուժողականությունը որպես վարքագծի օրինակելի ձև, այլ նաև խոչընդոտում են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ամբողջ համակարգի զարգացմանը:


Այս ամենը խստորեն դատապարտելի երևույթ է»,- ասվում է հաղորդագրությունում:


 


 

Politico․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարող է հուլիսի 1-ին այցելել Հայաստան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Team Telecom Armenia
22.06.2026
Հայկական և ադրբեջանական ընկերությունները ինտերնետ-տարանցման համաձայնագիր են կնքել