26.06.2025
Ռեկորդային 550 օր տևած ակնհայտ անհիմն կալանավորումն ավարտվեց. Արամ Վարդևանյան
23.02.2023
Ռեկորդային 550 օր տևած ակնհայտ անհիմն կալանավորումն ավարտվեց. Արամ Վարդևանյան

ԱԺ "Հայաստան" խմբակցության նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանը, փաստաբանական գործունեությանը վերադառնալով, ստանձնել է փոխգնդապետ, Արցախյան երեք պատերազմների մասնակից Արամ Գասպարյանի պաշտպանությունը: Այս մասին Վարդևանյանը հայտնել է Facebook-ի իր էջում: "Պաշտպանությունը ստանձնելու պահին Արամ Գասպարյանը 530 օր կալանավորված էր: Նման տևողությամբ կալանավորումը վերածվում է դասական պատժի, այլ ոչ խափանման միջոցի: Հստակ արձանագրում եմ, որ կալանավորման հիմքեր կամ նվազագույն ողջամիտ անհրաժեշտություն առհասարակ չի եղել, ու չնայած այդ ամենին առաջին ատյանի դատարանը կալանավորումը պահպանել էր:Վերաքննիչ քրեական դատարանի իրապես արդար որոշմամբ, այսօր Արամ Գասպարյանն ազատ արձակվեց: Գրեթե ռեկորդային 550 օր տևած ակնհայտ անհիմն կալանավորումն ավարտվեց":