6.08.2025
Փաշինյանն ընդունել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամներին
prev Նախորդ նորություն

Կանադայի հետ երկկողմ հարաբերությունները վերջին շրջանում կրում են դինամիկ բնույթ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը` սենատոր Լեո Հուսակոսի գլխավորությամբ:


Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը կարևորել է Հայաստանի և Կանադայի միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը և հավելել, որ երկկողմ հարաբերությունները վերջին շրջանում կրում են դինամիկ բնույթ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Կանադայի աջակցությունը ՀՀ կառավարությանը` ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շեշտել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության կազմում ներգրավվելու կանադական կողմի որոշման կարևորությունը:


Կանադայի խորհրդարանական պատվիրակության անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ:


Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին:


Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:


 


 


 

Միջազգային առաքանուց հայտնաբերվել է մոտ 1400 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութ. ՊԵԿ
Հաջորդ նորություն next
 «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի
05.08.2025
«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի