25.11.2024
Հայաստանը պետականազրկվեց 1920-ին, նույն բանը տեղի է ունենալու այս անգամ. Ղևոնդյան
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ չի ընդունվում այս հրամանագիրը Արցախից բռնագաղթվածների առնչությամբ

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.


««Հայաստանի Հանրապետության ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԽՄԲԱՅԻՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ իրականացվում է ներգաղթի և օրենքով սահմանված այլ դեպքերում` Հանրապետության Նախագահի հրամանագրով» («Քաղաքացիության մասին» օրենքի 15-րդ հոդված, «Ապաքաղաքացիության կրճատման մասին» կոնվենիցիա 1-ին հոդված):


Ինչո՞ւ չի ընդունվում այս հրամանագիրը Արցախից բռնագաղթվածների առնչությամբ, երբ՝ ա) վերջիններիս 070 կոդով անձնագրերը դիտարկվել են իբրև սահմանված պահանջներին չհամապատասխանող, ասել կուզի՝ նրանք համարվում են ապաքաղաքացիներ, բ) բռնագաղթի արդյունքում են հայտնվել Հայաստանում, որպիսի փաստական հանգամանքը հավաստվել է Կառավարության որոշմամբ: Օրենքը և միջազգային իրավունքի նորմերն ուղղակի պահանջում են գործել իրավիճակին համապատասխան և մարդկանց առնվազն չներքաշել հարկադիր պարապուրդի մեջ՝ դրանից բխող բացասական հետևանքներով հանդերձ:


Իհարկե, արցախցիները կարող են դիմել և բարդ ու անհարկի տևական ժամանակ պահանջող ընցակարգով ստանալ քաղաքացիություն, սակայն օրենքն ու կոնվենցիան հենց սա բացառելու համար են նախատեսել խելամիտ ու ողջամիտ ընթացակարգ: Իսկ կենսաթոշակները պետք է վճարել, դա քաղաքացիության հետ որևէ առնչություն չունի («Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մաս) ....»։