20.04.2025
Հայաստանը Հնդկաստանից կստանա MArG 155 տեսակի անվավոր ինքնագնաց հաուբիցներ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ԶՈւ կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է, վիճակը կայուն է. ՊՆ խոսնակ

Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայող Է. Հ.–ն վիրահատվել է։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։


«Վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,– ասել է Թորոսյանը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 18-ին ՊՆ–ն հայտնել էր, որ ժամը 09:50-ի սահմաններում Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:


 


 


 

Կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «Հայաքվե»-ի առաջադրած օրակարգի հարցով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար