Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը
Մոսկվայում բերման է ենթարկվել Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Հայաստանում նա հետախուզվում է ինը հոդվածով նախատեսված հանցագործությունների համար։
Mash Telegram ալիքի հաղորդմամբ՝ Պողոսյանին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում։ Նա ունեցել է փախստականի վկայական։
Նշվում է, որ Պողոսյանին բերման ենթարկելու մասին տեղեկացվել է Հայաստանի Ոստիկանությունը: Պողոսյանը մոտ ապագայում կարտահանձնվի ՀՀ-ին:
Մինչդեռ, հիշեցնենք, ավելի վաղ Մոսկվան մերժել էր արտահանձնել Պողոսյանին։
Հիշեցնենք, Հայաստանում Պողոսյանը մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում 1,3 մլն դոլարի հարկերից խուսափելու մեջ. «Մայիսի 17-ին ՀՀ-ում առգրավվել է 250 մլն եվրո արժողությամբ մեկ տոննա կոկաին, որը բերել է էկվադորական միրգ ներկրող ընկերությունը։ Արգելված ապրանքը նախատեսված էր Պողոսյանին պատկանող բանան մատակարարող ընկերության համար»,- հիշեցնում է Telegram ալիքը։