Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը պարզաբանել է, որ Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հնչեցրած որոշ արտահայտություններ սուբյեկտիվ են և չեն ներկայացնում Եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը: Հիշեցնենք, որ Միրզախանյանը իր ելույթում նշել էր, թե աղոթում են Նիկոլ Փաշինյանի՝ հարևանների հետ խաղաղության և հաշտության ծրագրերի հաջողության համար: Նա հավելել էր, որ աղոթում են նաև, որպեսզի Հայաստանը առաջ քայլեր անի դեպի Եվրոպական միություն, նշելով, որ քրիստոնեությունը հենց Արևմուտքից է եկել: Մայր Աթոռը շեշտում է, որ եկեղեցականները, Եկեղեցու պաշտոնական դիրքորոշման բացակայության դեպքում, պետք է ցուցաբերեն շրջահայացություն և զգուշավորություն՝ թյուր մեկնաբանություններից խուսափելու համար: