3.05.2025
Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
24.01.2025
Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ՝ տեղեկացնում են Քննչական կոմիտեից. Արմեն Մացակի Գևորգյանի կենսագրությունըԾնվել է 1985թ. փետրվարի 07-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:Աշխատանքային գործունեություն2025թ. հունվարի 23-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,2024-2025թթ.` ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ,2021-2024թթ.` ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ,2020-2021թթ.` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ,V-VII.2020թթ.` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ,2018-2020թթ.` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ,2014-2018թթ.` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ,2010-2014թթ.` ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության հինգերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,VI-XI.2009թթ.` «Հայաստանի երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի իրավաբան-փորձագետ,2005-2007թթ.` «Հայաստանի երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի իրավախորհրդատու: Կրթություն2007թ. ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: ՊարգևներՊարգևատրվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներ2007-2009թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։Ամուսնացած է, ունի մեկ երեխա: