Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մեկնաբանել լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում հնարավոր է՝ ստորագրվի խաղաղության պայմանագիրը: NEWS.am-ի հարցին ի պատասխան Փաշինյանը կարճ պատասխանեց. «Չեմ մեկնաբանում»: Փաշինյանը հրաժարվեց հայտնել նաեւ՝ արդյոք ինքը մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական պատերազմի 80-ամյակի միջոցառումներին: