«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը պնդում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղուց չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական ինքնությունը։ «Նա վաղուց կապ չունի հայ ժողովրդի հետ»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Թանդիլյանի խոսքով՝ ՔՊ-ականները զավթել են իշխանությունը ու փորձում են պահպանել իրենց կենսաբանական գոյությունը։ «Եթե մենք չսթափվենք՝ մեզ ծանր օրեր են սպասվում»,- նշեց նա։