TRIPP-ի ձախողումը նաև ՔՊ-ի ձախողումն է
Կա սխալ պատկերացում, թե այն, ինչ կատարվում է երկրի ներսում, կապ չունի աշխարհաքաղաքական գործընթացների հետ: Իրականությունը ճիշտ հակառակն է:
2018-ի դավադրությունը ուներ աշխարհաքաղաքական պատճառներ, որը 2020 պատերազմի նախերգանքն էր: ՔՊ-ն պատերազմի կուսակցության է և ստեղծվել էր որպես այդպիսին՝ Արցախը հանձնելու համար: Արցախի կորուստն էլ աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնելու նպատակն ուներ: Այդ իսկ պատճառով 2020 թվականին մեր դեմ միջազգային կոալիցիա էր պատերազմում:
TRIPP կոչվածը Արցախի առումի հետ մեկտեղ մեկ փաթեթով է պետք դիտարկել:
Իրանի դեմ սկսված պատերազմն այդ աշխարհաքաղաքական գործընթացի հաջորդ փուլն էր, սակայն այն տապալվեց: Տապալվում է նաև նախօրոք պատրաստված ծրագիրը:
TRIPP-ի ձախողումը ձախողում է նաև ՔՊ-ի՝ պատերազմի կուսակցության համար: ՔՊ-ն այլևս անելիք չունի, սակայն ՔՊ-ի տապալմամբ սկսվում է մի նոր շանր փուլ, որը պետք է միասին անցնենք:
Մեր պարտությունն առաջին հերթին քաղաքական մտքի պարտությունն էր, կամ ավելի ճիշտ կոլեկտիվ քաղաքական մտքի չգոյության, հետևապես իրական քաղաքական համակարգի բացակայության հետևանքը:
Հունիսի 7-ից հետո հենց այդ խնդիրը մենք պետք է լուծենք, ու այնպես չէ, որ ՔՊ-ի հեռացմամբ մենք կունենանք կայացած քաղաքական միավորներ, իրականում՝ ճիշտ հակառակը:
հունիսի 7-ից հետո
Քաղաքագետ Ստեփան Դանիելյան