15.06.2026
Երևանի քաղաքապետը ցավակցել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
23.03.2024
Երևանի քաղաքապետը ցավակցել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Ցավով հետևում եմ Մոսկվայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին, Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ցավակցում եմ զոհերի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։ Ահաբեկչությունը տեղ չպիտի ունենա ժամանակակից աշխարհում և այն չունի որևէ արդարացում», - սված է նրա գրառման մեջ։ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն ևս ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ «Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության մասին սարսափելի լուրերից: Խորապես սգում ենք անմեղ մարդկանց կորուստը և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին և տուժածներին»,- ասված է հաղորդագրությունում։ VERELQ-ը` ՌԴ ԱԴԾ-ի վրա հղումով, հայտնել է, որ նախնական տվյալներով՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 40 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել են։ Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան "Կրոկուս Սիթի Հոլում" տեղի ունեցածը ահաբեկչություն է անվանել՝ հավելելով, որ ռուսական դիվանագիտական գերատեսչությունը ցավակցական զանգեր է ստանում ամբողջ աշխարհից: Ռուսաստանի ԱԴԾ-ն ուրբաթ երեկոյան հայտնել է, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկի "Կրոկուս Սիթի Հոլ"-ում համերգից առաջ հրաձգության ու հրդեհի մասին: Գերատեսչությունը հայտնել է, որ կան զոհեր և տուժածներ: ԱԴԾ-ի տվյալներով՝ ուժային գերատեսչությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները։