Երբ Բայրամովն ասում է, թե մերժում են Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրել, ապա պետք է հասկանալ, որ Բաքուն հրաժարվում է որևէ կարգավիճակ տալ ԼՂ-ին: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: "Սա է իրականությունը, եթե նույնիսկ Փաշինյանն ամբողջ օրը հեքիաթներ պատմի ԼՂ ժողովրդի «իրավունքների և անվտանգության միջազգային երաշխիքների» մասին",- գրել է Սուրենյանցը: VERELQ-ը հիշեցնում է, որ Reuters-ին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հայտարարել է, որ մերժել է Հայաստանի՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու պահանջը: