Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ պատմամշակութային սերտ կապերի, ընդհանուր արժեհամակարգի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված դարավոր բարեկամությունը, որն ամուր հիմք է միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման և ընդլայնման համար: Լիահույս եմ, որ առկա զգալի ներուժի իրացումը կնպաստի հայ-հունական բազմոլորտ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: