Թշնամին գրոհում է բոլոր ուղղություններով՝ ներսից ու դրսից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: "1. Նիկոլ Փաշինյանը «քննիչ» հանձնաժողովում ագրեսիվ պրոադրբեջանական քարոզ էր իրականացնում իր արածներն արդարացնելու և իր անելիքների հիմքերը գցելու համար: 2. Այս գիշեր ադրբեջանցիները մեզանից խլել են 4 արցախցու կյանք: 3. Արարատ Միրզոյանն արևմտյան հովանու ներքո Բայրամովի հետ բանակցում է Արցախն Ադրբեջանին հանձնելու դետալների մասին", - գրել է Թևանյանը: