Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը այլ աշխատանքի անցնելու առաջարկ չի ստացել, վաղը նրա պաշտոնավորման վերջին օրն է, փրկարար ծառայությունը գործում է Ներքին գործերի նախարարության կազմում: Փամբուխչյանը հայտնել է, որ իրեն վստահվել է ղեկավարել Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը: "Ներկա պահին կա քաղաքական որոշում, որպեսզի ես ղեկավարեմ նախընտրական շտաբը և վաղվանից սկսած արդեն նախապատրաստական աշխատանքները պետք է սկսեմ: Ըստ մեր կատարած աշխատանքների և մեր ունեցած տեղեկություններով՝ ՔՊԿ-ն ունի բավականին մեծ ռեյտինգ՝ ի դեմս մեր թեկնածու Տիգրան Ավինյանի", - ասել է նա: