Մարտի 29-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հետ: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, առարկայական դիտարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները: Քննարկվել են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների իրականացմանն ուղղված հետագա համատեղ քայլերը։ Անդրադարձ է կատարվել մի շարք տարածաշրջանային և միջազգային թեմաների, այդ թվում՝ Հարավային Կովկասում առկա իրավիճակին և Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարներին: