28.11.2024
ԱԺ պատգամավորները Բայդենի հատուկ հարցերով օգնականին են ներկայացրել Բաքվի հետ կարգավորումը
prev Նախորդ նորություն

Սամսոնյանի և Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն ու Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը հանդես են եկել հայտարարությամբ, որում նշվում է.


"Երեկ՝ մայիսի 2-ին, վարույթն իրականացնող քննիչը մեզ պաշտոնապես ծանուցել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին։ Դա նշանակում է, որ մի քանի օրից գործը կուղարկվի դատարան, իսկ առաջին դատական նիստը կնշանակվի շուրջ երկու շաբաթից։

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը վերաբերող հարցերին մանրամասն կանդրադառնանք մոտ օրերս՝ մամուլի ասուլիսի ձևաչափով։

Հիշեցնենք, որ Նարեկն ու Վազգենը ազատությունից զրկվել են մարտի 22-ին՝ այն բանից հետո, երբ իրենց հեղինակային «Իմնեմնիմի» փոդքաստում կոշտ բառապաշարով քննարկել են Տավուշի հայկական տարածքներն ադրբեջանական կողմին հանձնելու մտադրության մասին ՀՀ կառավարության ղեկավարի հայտարարությունները"։