15.06.2026
Միշտ աջակցել ենք պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. Ալեն Սիմոնյան
25.03.2024
Միշտ աջակցել ենք պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների խորհրդարանականների հետ:Հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում իրադրությունը՝ կարեւորելով տարածաշրջանում խաղաղության հաստատման հրամայականը եւ վերահաստատելով Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին:Պաղեստինի Ազգային խորհրդի փոխնախագահ Մուսա Հադիդի հետ երկկողմ հանդիպմանը քննարկվել են Գազայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունները:Հայաստանի խորհրդարանի նախագահը համառոտ ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը խնդրի կարգավորման վերաբերյալ:«Միջազգային տարբեր հարթակներում մենք միշտ աջակցել ենք պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ երկու պետությունների սկզբունքի հիման վրա»,- ասել է Ալեն Սիմոնյանը:Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ունեցած հանդիպումներն անցել են կառուցողական եւ գործընկերային մթնոլորտում: