23.11.2024
Օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտներին հեռացնելը կկանխի պետականության կործանումը
prev Նախորդ նորություն

Հայությունն այսօր հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Աշխարհասփյուռ հայությունն այսօր հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը:


Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:


Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»:


Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: