8.11.2024
Բոյկոտը շարունակվում է. ԱԽ քարտուղարը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
prev Նախորդ նորություն

Իրավիճակը Տավուշում շարունակում է գերլարված մնալ. կան բերման ենթարկվածներ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տեղեկացնում է՝ Սուրեն Պետրոսյանից ու Միհրան Մախսուդյանից բացի, բերման է ենթարկվել նաև շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը։


«Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, մեր շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանին»,- հայտնում են Տավուշից:


Իր հերթին, փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է.


"Հայալեզու կարմիրբերետավոր յաշման գազանաբար հարձակվել է պայքարող հայերի վրա։ Կան ձերբակալվածներ։ Ոտնձգել են նույնիսկ Բագրատ Սրբազանի վրա":


Ավելի վաղ ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բացել էին Բագրատաշենի ճանապարհը:


Իրավիճակը Տավուշում շարունակում է գերլարված մնալ:

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
Հաջորդ նորություն next