Երկու օրում բացահայտվել է 109 հանցագործություն. ոստիկանություն Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 27-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ 19:01
Շուռնուխում և Որոտանում բնակարան կորցրածները կստանան նոր տներ ու գումար․ Ավինյան Այսօր՝ հունվարի 29-ին, Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում։ 17:53
«Դադարեցնել բռնության քարոզչությունը». պատգամավորը՝ «Վերացնել դավաճանին» թռուցիկների մասին Հանրային վայրերում տարածվում են թռուցիներ «Վերացնել դավաճանին» գրությամբ։ Այս արտահայտությունը իր մեջ պարունակում է բռնության կոչի հատկանիշներ, որը կարող է հանգեցնել ագրեսիայի, ֆիզիկական բռնության և հակաօրիանական այլ գործողությունների։ 16:45
Թեհրանում կկայանա Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը. Զարիֆ Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ Իրանի ղեկավարությունն ակնկալում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Թեհրան: 16:09
Դատախազությունում կատարվել են մի շարք նշանակումներ և փոխատեղումներ Ելնելով ՀՀ դատախազության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաններով մի շարք նշանակումներ և փոխատեղումներ են կատարվել ՀՀ դատախազության պաշտոններում: 15:59
Նպատակն է ընդլայնել Ֆրանսիայի հետ մեր տնտեսական օրակարգը. Արա Այվազյան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ամփոփել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարի հետ հանդիպման արդյունքներն ամփոփել է Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում: 15:55
ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից 5 հայ ռազմագերիների ազատ արձակումը: 15:55
Ադրբեջանում սոցիալական լարվածությունն աճելու է. փորձագետ Ադրբեջանում ներքին սոցիալական լարվածությունը դեռ առջևում է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: 15:53
Շարունակվում են 2022թ. մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի շուրջ քննարկումները Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը շարունակում է 2022թ. մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի, 2022-2024 թթ. ՄԺԾԾ շուրջ քննարկումները: 15:23
Ադրբեջանի ԶՈՒ կողմից 72 քաղաքացիական անձ է սպանվել, 31-ը՝ գերեվարման մեջ. Արցախի ՄԻՊ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք 15:19
Վրաստանը մեղմացնում է օտարերկրացիների մուտքը երկիր Երկիր մուտք գործելիս, Վրաստանի քաղաքացիների համար նվազում է պարտադիր ինքնամեկուսացման տևողությունը: 14:44
Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը Ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի՝ Գուդաուրի (Փոստա) -Կոբի հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ այլ տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է: 13:57
Հայաստանի հարկային մարմինների կողմից 2020 թվականին բյուջե է վերականգնվել 7 մլրդ դրամ Հայաստանի հարկային մարմինների կողմից 2020 թվականին բյուջե է վերականգնվել 7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 6 մլրդ դրամի դիմաց։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Պետեկամուտների կոմիտեի քննչական եւ օպերատիվ-հետախուզական վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը։ 13:38
Ալիևը չի կարող առաջնորդներին մերժել, բայց երկրի վարչապետը դրանով չի զբաղվում. Սարգսյան Կարևոր է զարգացնել եկեղեցական դիվանագիտությունը: 13:26
Ոստիկանապետն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից: 13:19
Տնտեսության զարգացումը չի կարող իմիտացիոն լինել, ինչպես վերջին 2,5 տարում էր. փորձագետներ Ի՞նչ հնարավորություններ ենք ստանում ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ: 13:04
Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովը պաշտոնանկ է արվել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որը 4 ամիս լուռ էր զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովի ճակատագրի մասին, հանկարծ այսօր հայտարարել է, որ նա ազատվել է պաշտոնից և հեռացվել պահեստազոր: Այդ մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը: 12:22
ԱԱԾ-ն Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան ԱԱԾ-ն «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին կալանավորելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան: 11:40
Ոչինչ չի արվել, Պուտինն է կոչ անում հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին. Մարուքյան Այս ուղղությամբ կառավարությունն այս ընթացքում որեւէ քայլ չի ձեռնարկել: 11:35
Լարսը բաց է. ռուսական կողմում դեռ կուտակված կա 420 բեռնատար Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ 11:33
Սեւանա լճից դուրս է բերվել 22 հատ ձկնորսական ցանց, առգրավվել է 5153 հատ «սիգ» տեսակի ձուկ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ առգրավվել է 5153 հատ «սիգ» տեսակի ձուկ, Սեւանա լճից դուրս է բերվել ձկնորսական 22 ցանց: 11:12
Պայթյունների ձայներ լսելիս չանհանգստանալ. Արցախում սակրավորներն են աշխատում ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է, պայթյունների ձայներ լսելիս չանհանգստանալ և խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում: 11:06
ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով 5 մարդ ձերբակալվել է. ՔԿ Կատարվում է նախաքննություն: 10:54
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 59 նոր դեպք է գրանցվել և 5 մահ Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3069 է: 10:50
Ծրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը ԼՂ․ Զախարովա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ ծրագրված է։ Այս մասին հունվարի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 10:45
ՀՀ ներկրվող ադամանդները շուրջ 6 անգամ քիչ են գնահատվել. ԱԱԾ-ն կաշառքի դեպք է բացահայտել ՀՀ ներկրվող ադամանդները շուրջ 6 անգամ քիչ են գնահատվել, պաշտոնյան դրա դիմաց խոշոր կաշառք է ստացել: Այդ մասին ասված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ: 10:27
Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն. նրանք անճանաչելի են Առ այսօր հայտնաբերվել է 1329 աճյուն: 10:02
Հայաստանից մեկն է հանձնվել Բաքվին, Երևան է վերադարձել հինգ գերի. Մուրադով Հայաստան են վերադարձել Էդիկ Հարությունյանը, Սեյրան Մաթևոսյանը, Կարեն Վարդանյանը, Արմեն Նազրամադյանը և Աշոտ Վարոսյանը։ Նրանք Շիրակի մարզից գերևարված 62 զինծառայողներից են։ 10:01
Ղարաբաղում պատվաստումն ավարտվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչով Ռազմական բժիշկներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմի պատվաստումը «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ 09:38
ՀՀ և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Արցախի շուրջ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ 09:26