Տեր-Պետրոսյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ռազմագերիների վերադարձի խնդիրը Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այդ մասին հայտնում է ՀՀ Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը: 20:00
Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալը Հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը՝ հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բոլոր ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելու նպատակով: 19:54
Հայաստանում երեք օրում բացահայտվել է 101 հանցագործության դեպք Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 22-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 101 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։ 19:16
Վրաստանում հայկական բեռնատարերի վրա հարձակման դեպքով քրգործ է հարուցվել. դեսպանություն Այսօր՝ կեսգիշերն անց, Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախչել դեպքի վայրից։ 17:14
Մառնեուլիում հարձակվել են հայկական ավտոբուսների վրա. պատգամավորը դիմել է ԱԳ նախարարին Վրաստանի հանրապետության Մառնեուլի, Ռուսթավիի շրջանում գտնվող մի շարք բեռնատարների հայ վարորդների ահազանգի հետքերով քիչ առաջ դիմեցի ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ պտգամավոր Թագուհի Թովմասյանը: 16:42
Սյունիքի նախկին մարզպետը հրավիրվել է հարցաքննության. փաստաբաններ 2021 թվականի հունվարի 29-ին Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին հրավիրել են Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ ըստ քննիչ Հ. Սարգսյանի խոսքերի վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննության։ Այդ մասին ասված է Վահե Հակոբյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանի և Ժիրայր Ղարագյոզյանի հայտարարության մեջ: 16:14
COVID-19-ի քննիչ հանձնաժողովի աշխատանքը պարունակում է ռիսկեր. «Իմ քայլի» պատգամավոր Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող կառավարության աշխատանքի արդյունավետության ուսումնասիրության Քննչական հանձնաժողովի ձեւավորման եւ աշխատանքի մեկնարկի փաստը խորհրդարանի համար պարունակում է ռեպուտացիոն ռիսկեր: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, Քննչական հանձնաժողովի առաջին նիստում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը։ 15:59
Իրանա-ադրբեջանական սահմանին սկսվում է երկաթուղային տերմինալի շինարարությունը Մոտ ժամանակներս Ադրբեջանի հետ սահմանակից Իրանի Արդեբիլ նահանգի Փարսաբադ շրջանում կսկսվի երկաթուղային տերմինալի շինարարությունը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Արդեբիլ նահանգի նահանգապետ Աքբար Բեհնամջուին։ 15:09
Ստեղծվել է Արցախի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք խումբ Հայաստանում ստեղծված «Ճշմարտությունը սերունդների համար» խումբը կզբաղվի Արցախի պատերազմի մասին փաստերի հավաքմամբ։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գեղամ Նազարյանը։ 14:51
Հայաստանի պետական շատ կառույցների գործունեությունը կաթվածահար է. Նաիրա Զոհրաբյան Հայաստանի շատ պետական կառույցների գործունեությունը կաթվածահար է, եւ արտաքին գործերի նախարարությունը նրանց թվում է։ Նման տեսակետ այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ 14:07
Մեկ տարում Հայաստանի պետական պարտքն աճել է 652,3 մլրդ դրամով Հայաստանի համախառն պետական պարտքը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 7 968,5 մլն դոլար՝ 2019 թվականի նույն ցուցանիշի համեմատ աճելով 647,2 մլն դոլարով, ասվում է ֆինանսների նախարարության հաշվետվության մեջ, փոխանցում է ԱՌԿԱ-ն: 13:38
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք Հունվարի 24-ին կատարվել է 65 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: 12:17
Մենք չհասցրեցինք պատրաստվել «անհպում» պատերազմին. Դավիթ Տոնոյան Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսի» հետ հարցազրույցում խոսել է իր՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարության մասին՝ ներկայացնելով դրա չիրականացման պատճառները: 10:58
Դավիթ Տոնոյանը խոսել է պատերազմի ժամանակ իր ամենամեծ բացթողման մասին Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսի» հետ հարցազրույցում խոսել է պատերազմի ժամանակ իր ամենամեծ բացթողման մասին: 10:46
Պատերազմի ժամանակ ՌԴ-ն արել է առավելագույնը Հայաստանի համար. Դավիթ Տոնոյան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պայմաններում Ռուսաստանն արել է առավելագույնը՝ իր դաշնակցային պարտավորությունների կատարման առումով: Այդ մասին «Մեիդամաքսին» տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տնոյանը: 10:40
Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն. Արցախի ԱԻՊԾ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 24-ը, Արցախի փրկարարական ջոկատները հայտնաբերել են 1283 աճյուն: 10:04
Հայ-ամերիկյան լճացած հարաբերությունների պարագայում Մակունցի նշանակումը սխալ է. Սարգսյան Մակունցի Վաշինգտոն մեկնելը այլ նպատակ և օրակարգ կարող է ունենալ։ 09:49
Մակունցը հաստատում է. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու հարցը օրակարգում է Կառավարող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատել է, որ իր՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակվելու հարցը օրակարգում է, միաժամանակ հավելելով, որ այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա: Այս մասին նա հայտնել է նախօրեին՝ հունվարի 24-ին, «Ազատություն TV»-ին տված հարցազրույցում։ 09:19