
Արխիվ - 2020.12.03


ՄԻՊ-ը դեսպաններին է ներկայացրել ադրբեջանցիների խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը
Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ միասին հիմնավորել ենք, որ այսօր գլխավոր հարցը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձն ու զոհվածների մարմինների փոխանակումն է
22:09
Ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի ինքնորոշման իրավունքի ճանաչումից հետո. ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն միջազգային հանրության կողմից Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչման դեպքում: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:
17:21
ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարները դեկտեմբերի 7-ին կքննարկեն ԼՂ հարցով հայտարարության իրականացումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 7-ին Մոսկվայում իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության շրջանակներում պայմանավորվածությունների կատարումը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
17:21
Հայաստանում գերժամանակակից պրոթեզավորման լաբորատորիա կհիմնվի
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա քայլվածքի և պրոթեզավորման գերժամանակակից գերմանա-հոլանդական լաբորատորիա, որը ծառայելու է զինվորների առողջության վերականգնմանը։ Այս մասին հայտնում է «Հայաստան համահայկական հիմնադրամը»։
16:57
Ընդդիմադիր 17 կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է
Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը:
16:39
Գերմանացի դիվանագետ Հելգա Շմիդտը կդառնա ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար
Գերմանացի դիվանագետ Հելգա Շմիդտը կդառնա Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նոր գլխավոր քարտուղարը: Այս մասին դեկտեմբերի 3-ին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռաման, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
16:31
ՀՀ և Արցախի պաշտպանության նախարարները քննարկել են հետագա անելիքները
Հայկական երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ընթացիկ ու հետագա համատեղ անելիքները՝ հատուկ շեշտադրումներ կատարելով այն բոլոր հարցերի վրա, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:
16:15
Թաթոյանն ու Միրզոյանը քննարկել են գերիների և զոհվածների մարմինների փոխանակման հարցերը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
16:06
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՍԴ նորընտիր նախագահի հետ
Վարչապետը խոսել է կառավարության կողմից դատաիրավական ոլորտում նախատեսվող բարեփոխումների մասին եւ նշել, որ կարևորում է նաև ՍԴ ներգրավվածությունն այդ գործընթացում` իր լիազորությունների շրջանակում։
16:03
ԼՀԿ-ն առաջարկում է ֆինանսական աջակցություն տրամադրել գերեվարվածների ընտանիքներին
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել մի օրինագիծ, որը կոչված է ապահովելու անհայտ կորած կամ գերության մեջ հայտնված անձանց ընտանիքների ֆինանսական ապահովման հարցերի կարգավորումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
16:02
Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է իր կորուստների թիվը
Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած մարտական կորուստների թիվը՝ 2783: Այս մասին հաղորդում է Sputnik․ru-ն։
15:43
ԼՂ-ի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում. ԵԱՀԿ գործող նախագահ
Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ իրավիճակի լիարժեք կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ, եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Էդի Ռաման, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
15:31
Երևանի ավագանուց՝ Աժ. Հայկ Ցիրունյանը մանդատ կստանա
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Ցիրունյանի լիազորությունները դադարեցվել են:
14:26
Կառավարությունը կփոխհատուցի Արցախի քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերը
Կառավարությունը վեցամսյա սոցիալական աջակցություն կցուցաբերի ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողներին։
14:04
ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում աշխատելու հնարավորություն կտրվի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն դեկտեմբերի 3-ին ընդունել է Beeline բրենդի ներքո գործող «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանների գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին նախագահը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
14:01
Անվտանգ կյանքը երաշխավորելու միակ միջոց. Սերժ Թանկյանը կոչ է արել ճանաչել Արցախը
Արցախի ճանաչումը արցախահայության խաղաղ ու անվտանգ կյանքը երաշխավորելու միակ միջոցն է:
13:53
Դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
ՀՀ ԿԲ-ն այսօր տիրապետում է լայն գործիքակազմի և նման ռիսկերի դրսևորման պարագայում անպայման կարձագանքի իր ողջ հիմնական գործիքակազմով՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը:
13:02
Ռեկտորները կնշանակվեն, ոչ թե կընտրվեն. Արմեն Աշոտյանն ահազանգում է
Իշխանության այս նախագծով իշխանությունն ուզում է ռեկտորներին և գիտական հաստատությունների տնօրեններին ոչ թե ընտրել, այլ նշանակել 5 տարի ժամկետով անմիջապես նախարարության կողմից։
12:25
Ղարաբաղում ՌԴ ռազմակայանի ստեղծումը կնպաստի անվտանգության ամրապնդմանը. Բաբայան
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ռազմակայանի ստեղծումը կծառայի երկարաժամկետ հեռանկարում չճանաչված հանրապետության տարածքում անվտանգության եւ կայունության ամրապնդմանը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը:
12:04
Գյումրիում 100 մլն դոլար արժողությամբ «Ռենեսանս» անվանումով բնակելի թաղամաս է կառուցվելու
Կառավարության դեկտեմբերի 3-ի նիստն որոշում կայացվեց հաստատել Գյումրիում «Ռենեսանս» անվանումով բնակելի թաղամաս կառուցելու նախագիծը:
11:51
Կառավարությունը դրամական փոխհատուցում կտրամադրի պատերազմից տուժած քաղաքացիական անձանց
Կառավարության դեկտեմբերի 3-ին նիստում որոշում է կայացվել փոխհատուցել սեպտեմբերի 27-ից Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց:
11:33
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1277 նոր դեպք և 37 մահ
Հայաստանում դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1277 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 138508 դեպքի:
11:00
Եվս մեկ զեկույց Արցախում Ադրբեջանի վայրագությունների ու խոշտանգումների մասին. ՄԻՊ
Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին:
10:44
Ռուս խաղաղապահներն ուսումնական գործընթաց են ապահովել Ղարաբաղի ևս մեկ դպրոցում
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումների աջակցությամբ վերսկսվում է ուսումնական գործընթացը Լեռնային Ղարաբաղի դպրոցներում։ Զանգը հնչել է Ստեփանակերտի ևս մեկ դպրոցում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
09:43
ԱԳ նախարարը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկել է գերիների հարցը
Հանդիպման առանցքում էին Ադրբեջանում գտնվող գերիների և պատանդների վերադարձի, անհայտ կորածների որոնողական աշխատանքների, դիերի փոխանակման հարցը: Այս առնչությամբ կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը համատեղել ջանքերը նշված առաջնային խնդիրներին հրատապ և լիարժեք լուծում տալու գործում:
09:26
Ռուսաստանի ֆինանսավորմամբ սկսվում է Հայաստանի մարզերի վերականգնման ծրագիր
2020 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի ֆինանսավորմամբ նախատեսվում է գործարկել ՄԱԿԶԾ-ի «Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական վերականգնում և ամրապնդում» նախագիծը: Ծրագրի բյուջեն, որը նախատեսված է 3 տարվա համար, կազմում է 1,7 մլն. ԱՄՆ դոլար։ Հիմնական նպատակն է՝ աջակցել մարզերին կորոնավիրուսային վարակի բացասական սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման գործում:
09:25
Մամուլ. Միասնական թեկնածուն հայտնի է. մնում է «չնչին» դետալ՝ Փաշինյանի հրաժարականը
Այսօր ընդդիմությունը, գոնե 17 կուսակցությունների ֆորմատը, պատրաստվում է հայտարարել վարչապետի պաշտոնի համար իր միասնական թեկնածուի անունը։
09:21