
Արխիվ - 2020.11.26



Երևանում լույս է տեսել պատկերազարդ բուկլետ Խորհրդային Հայաստանի մասին
Հրատարակությունը միաժամանակ հայերեն և ռուսերեն լեզուներով է և նվիրված է Հայկական ԽՍՀ կազմավորման 100-ամյակին:
21:35
Սահմանազատման աշխատանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի հատվածով․ ՊՆ
Այն հատվածով, որը մտնում էր Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մեջ:
21:20
Այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի հիմքով. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
18:37
Ադրբեջանցի զինվորականները չեն ներխուժել Սոթքի ոսկու հանքավայրի տարածք. ՊՆ-ն հերքում է
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները ներխուժել են Սոթքի ոսկու հանքավայրի տարածք:
18:33
ՍԴ-ն ստացել է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը
Սահմանադրական դատարանը նոյեմբերի 25-ին՝ ժամը 18:27-ին, ստացել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով՝ ՀՀ Ազգային ժողովի խորհրդի դիմումը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՍԴ կայքէջը:
16:32

Արա Այվազյանը և Անտոնիո Գուտերեշը քննարկել են մարդասիրական իրադրությունը Արցախում
Նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
15:58
Ադրբեջանի ԶՈՒ կողմից պատմամշակութային բազմաթիվ հայկական հուշակոթողներ են ոչնչացվել, պղծվել
Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
15:48
Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձեւն այդպես էլ կմնա հանձնարարական. Կոսաչև
Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունած բանաձևը հիմնականում թելադրված է Փարիզի եւ Անկարայի տարաձայնություններով, այն այդպես էլ կմնա ֆրանսիական կառավարության համար խորհրդատվական փաստաթուղթ: Նման կարծիք «ՌԻԱ նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը:
15:07
Հայաստանը կորոնավիրուսի պատվաստանյութ է պատվիրել. արտադրողը դեռ հայտնի չէ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը բնակչության 10 տոկոսի հաշվարկով կորոնավիրուսի պատվաստանյութ պատվիրելու նպատակով կանխավճար է կատարել միջազգային հավաքական գնումների պլատֆորմին, որից օգտվում են աշխարհի 180 երկիրներ:
14:28
Տիգրան Ուրիխանյանը անհետ կորածների ու գերիների հարցով դիմել է ՀԱՊԿ ԽՎ-ին
Համատեղ քննարկումից հետո ռազմագերիների փոխանակման, ինչպես նաև հումանիտար գործողությունների անբավարար արդյունքների վերաբերյալ խնդիրներով :
14:13
Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել Ֆրանսիային հետ կանչել ԵԱՀԿ Մինսկի խմբից
Հայտարարությունն ընդունվել է ի պատասխան Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի, որով կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
13:57
ՊՆ-ն պակաս է տվել, ապա կտրել անհետ կորած պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը
Այս օրերին ամենից ցավոտ թեմաներից է անհետ կորածների որոնումների ու գերիների վերադարձի հարցը:
13:45
Հոկտեմբերին պարգևավճար է ստացել Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից 2-ը
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը պարզաբանում է ներկայացրել փոխվարչապետի՝ իր գրասենյակի աշխատակիցներին հոկտեմբեր ամսվա կատարած աշխատանքի դիմաց պարգևավճար տալու որոշման առնչությամբ:
12:30
Տիգրան Ավինյանն իր գրասենյակի աշխատակիցներին պարգևատրել է
Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար :
12:09
Վարչապետը՝ անհայտ կորածների որոնողական աշխատանքների ու գերիների փոխանակման մասին
Հայաստանի կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերեվարված անձանց փոխանակումը։ Այդ մասին կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
12:07
Գարեգին II ողջունում է Ֆրանսիայի Սենատի կողմից ԼՂ ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը
Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունում է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի ընդունումը: Այս մասին ասված է Ամենայն Հայոց կաթողիկոսի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:
11:58
Փաշինյանը հասկացրեց, որ չի պատրաստվում հեռանալ վարչապետի պաշտոնից
Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ և այս ժամանակը ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ մեզ հետ չեն ապրում այսօր նույնիսկ այս ծանր ժամանակներում։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
11:48
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1785 նոր դեպք, 2142 մարդ է առողջացել
Հայաստանում նոյեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 130870 դեպք, որոնցից 103055-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
11:15
Բերձորի ճակատագիրը. քաղաքը մնում է հայկակա՞ն, թե՞ հանձնվում է Ադրբեջանին
Մինչև ռազմագերիների փոխանակում չլինի, Բերձորից (Լաչին) զորքն ու բնակչությունը չպետք է տեղահանել: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
10:44
ՌԴ ԱԻՆ-ը կվերահսկի մարդասիրական օգնության բաշխումը Ղարաբաղում
Ռուսաստանի ԱԻՆ-ը վերահսկում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար օգնության բաշխումը: Այժմ ընթանում է բեռների բաշխումը բնակչության եւ սոցիալական օբյեկտների շրջանում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունում:
10:30
Այս գիշեր Վրաստան-Հայաստան սահմային գոտում երկրաշարժ է գրանցվել
Նոյեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 04:45-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:45-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.4 մագնիտուդով երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք։
10:23
Նույնիսկ եթե Ֆրանսիան ճանաչի Արցախը, ռազմաքաղաքական հաշվեկշիռը մեր օգտին չէ․ Չալաբյան
«Ազգային օրակարգ» կուսակցության նախկին անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառում է արդել, որում անդրադառնում է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձեւին։ Գրառման մեջ ասվում է․
10:16Ստեփանակերտում վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը
Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը:
10:07
Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձան Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում արցախահայության շահերի պաշտպանությանը և իրավունքների վերականգնմանը:
09:51

ՄԻՊ նկատմամբ վերջին օրերի հարձակումները համակարգում են բարձրաստիճան պաշտոնյաները. Թաթոյան
Մեր հիմնավոր ենթադրությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վերջին օրերի հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից:
09:10