25.11.2024
Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձեւն այդպես էլ կմնա հանձնարարական. Կոսաչև
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցի զինվորականները չեն ներխուժել Սոթքի ոսկու հանքավայրի տարածք. ՊՆ-ն հերքում է

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները ներխուժել են Սոթքի ոսկու հանքավայրի տարածք:


«Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր եւ աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը», - հայտնել է նախարարությունը:


Մինչդեռ համացանցում արդեն տարածվում է ադրբեջանական շարասյան մոտենալու տեսանյութը: 


Սոթքի ոսկու հանքավայրի տարածք ադրբեջանցի զինվորականների ներխուժելու մասին լուրը հերքում է նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:


«Խնդիրը դարպասի տեղադրման վայրի հետ է կապված, որը հիմա եռակողմ քննարկման փուլում է, իսկ ինչ վերաբերվում է հանքի բուն տարածք նրանց մուտքին, դա իրականությանը չի համապատասխանում», - ասել է մարզպետը: 


Մենք այսօր գտնվում ենք անորոշության եւ բառի բուն իմաստով անտեր վիճակում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին խորհրդարանում ԱԺ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։


«Ինձ հետաքրքիր է, թե ինչու է հայը ադրբեջանցի զինվորականի հետ մնացել մեն–մենակ, ո՞ւր է մեր սահմանապահ ծառայությունը, բանակը, ո՞ւր են խաղաղապահները, որտե՞ղ են պետության ինստիտուները, եւ ինչո՞ւ է ադրբեջանցուն քաղաքացին խնդրում, որ թողնի, որպեսզի իր իրերը դուրս հանի։ Հասկացանք պարտվել ենք, բայց խնդիրներ ունենք, որ չենք լուծում, որոնք շատ հետեւանքներ են ունենալու»,- նշեց նա։