Արգիշտի Քյարամյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից և այլ պաշտոնի նշանակվել
Մեկ այլ որոշմամբ՝ Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
22:52
Մեկ այլ որոշմամբ՝ Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
22:52
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ։
22:00
ԱՀ ԶՈՒ հրամանատարությունը հավատարիմ մնալով համավարակի պայմաններում հրադադարը պահպանելու մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հորդորից բխող պահանջներին, միաժամանակ տեղեկացնում է, որ առաջնագծում հակառակորդի ցանկացած շարժ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով իրականացված, գտնվում է ՊԲ համապատասխան ծառայությունների մշտադիտարկման ներքո, իսկ դիրքապահ ստորաբաժանումները պատրաստ են հարկ եղած դեպքում ձեռնարկել իրադրությունից բխող անհրաժեշտ քայլեր
21:46
Մայիսի 5-7-ը, 9-ի գիշերը և կեսօրից հետո հանրապետության շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
21:02
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, որը մեղադրվում առանձնապես խոշոր չափով փողերի լվացման և կաշառք ստանալուն օժանդակելու դրվագներով, թաքնվել է քննությունից: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից:
19:59
Հայաստանում հակահամաճարակային կանոնները չպահպանելու դեպքում հավանական է սցենար, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է հասնել մինչև 500 հազարի, հազարավոր մահեր կլինեն: Խոսքը պայթունավտանգ բռնկման հավանականության մասին է: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Ազգային ժողովում հայտարարել է Արսեն Թորոսյանը:
17:53
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում 2020 թ. կապիտալ ծախսային ծրագրերը։
17:09
Մենք Ռուսաստանի հետ ունենք խնդիրներ, որոնք քննարկում ենք դաշնակցային հարաբերությունների ոգուն համահունչ: Այս մասին մայիսի 4-ին, Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
17:01
Գործընթացն իրապես բարդ է, բայց այդ գործընթացի մեջ սկզբունքները, որոնք մենք հստակեցրել ու դրել ենք, հաշվի չառնել այդ ամենը անհնար է:
16:56
Վերջին երկու տարում ականատես եմ եղել բազմաթիվ ապօրինի մեղադրանքների, դատավարական կոպիտ եւ էական խախտումների, սակայն այդ շարքում Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքն իր աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրի» մրցանակի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միքայել Մինասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
16:42
Այսօր հանդիպել եմ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը։
15:52
Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման 15 հաստատված դեպք։ Այս մասին հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետարանը։
15:45
Բուժհաստատություններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր և կրտսեր բուժաշխատողներ (մայրապետ):
15:30
Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումների իրականացումը:
15:19
Նրանք գանգատ չունեն, անհանգստացնող սիմպտոմ չունեն, բայց նրանք կրկին մեկուսացվել են, որպեսզի այլ անձանց վարակելու հավանականությունը կանխարգելվի:
14:59
Ակնկալվում է, որ այն կընդունվի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ:
13:18
Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
12:27
Երեկ՝ ուշ երեկոյան, պարետատան եւ առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում՝ որոշվեց Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգել եւս մի քանի օրով, այն կպահպանվի մինչեւ 2020 թվականի մայիսի 6-ը` ժամը 23:59-ը։
12:25
Մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ն` առողջացած, 39-ը` մահվան ելքով:
11:07
Հայաստանում ապրիլի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 121 նոր դեպք: Այս մասին հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
11:00
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 3-ին Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և մարզպետների ուղեկցությամբ հետևել է մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների ընթացքին։
10:51
Օրական արտադրական ծավալները կհասնեն 300 հազարի։
10:50
Օլիգարխիան չի կարող մի գիշերում վերանալ, բայց միամտաբար չի կարելի պնդել, որ Հայաստանում օլիգարխիան ջախջախված է։
10:43
Մասնավորապես` վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաեւ ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման եւ արտահանման մաքսանենգության 34 դեպք:
10:32
Ռուսաստանի իշխանությունները թույլատրել են անձնական պաշտպանության միջոցների, այդ թվում` բժշկական դիմակների արտահանումը միայն ԵԱՏՄ անդամ պետություններ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
10:22
Մայիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 00:04-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 3-ին 20:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ ցանցի կայանները գրանցել են 4.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում` Գյանջա քաղաքից 38 կմ դեպի հյուսիս:
10:11
Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները իրենց գյուղի ճանապարհի նորոգման հարցը բարձրացնում են արդեն առնվազն 25 տարի:
09:48
Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում անդրադարձ է եղել օժանդակության մեխանիզմներին, զարգացման տրամաբանություն ունեցող գործիքների կիրառմանը, երկարաժամկետ ռազմավարական մեխանիզմների ներդրմանը և այլ հարցերի։
09:22
Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր բուժաշխատողների շրջանում չեն արձանագրվել՝ շնորհիվ նաև առողջապահության նախարարության այն ցուցման, որ 60-ից բարձր տարիքով և քրոնիկ հիվանդություններով բուժաշխատողները առավելագույնս մնան տանը։
09:10