23.11.2024
Գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 121 նոր դեպք, առողջացել է 36, մահացել՝ 4 մարդ
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսից մահացած 4 պացիենտներն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ. ԱՆ

Մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ն` առողջացած, 39-ը` մահվան ելքով:


Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24177 թեստավորում:


«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 121 նոր դեպք և 36 առողջացած։


Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ», - նշում է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: