ՀՀ-ում կա օլիգարխիա, որը խոշոր բիզնես արտոնություններ է ստանում պետությունից․ Բաբաջանյան
Մեր պետության թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և թե՛ հատկապես ազգային անվտանգության խնդիրը օլիգարխիան է և դրա կազմաքանդումը։ Հայաստանում կա օլիգարխիա, որը շարունակում է խոշոր բիզնես արտոնություններ ստանալ պետությունից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Հայաստանում կա լայն իմաստով օլիգարխիա, որը շարունակում է պահպանել տնտեսական ակտիվի մեծ մասը և շարունակում է պահպանել երբեմն չափավոր, երբեմն անսահման ազդեցությունը իշխանության տարբեր ճյուղերի վրա, այդ թվում՝ դատական, որոշ առումներով՝ նաև քաղաքական, չխոսենք մամուլի և այլ ոլորտներում։
Օլիգարխիան չի կարող մի գիշերում վերանալ, բայց միամտաբար չի կարելի պնդել, որ Հայաստանում օլիգարխիան ջախջախված է։
Օլիգարխիան կազմաքանդելը շատ դժվար, բայց վստահաբար իրագործելի է»,- գրել է նա։