Մարտի 19-ից Հայաստանում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել Վաղը՝ մարտի 19-ի, ցերեկվանից սկսծ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել։ Նրա քայքայման հետ մեկ տեղ, կկրճատվեն և տեղումների տևողությունը և տարածքային ընդգրկվածությունը, դրանք կլինեն կարճատև և առանձին շրջաններում։ 23:01
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 110-ի Մարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում՝ Հայաստանում հաստատվել է ևս 8 դեպք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: 22:30
Ռուբեն Վարդանյանը պաշտպանել է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը Եթե Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը, այն է՝ Արցախի զարգացմանը, եւ վստահ եմ, որ մեր համագործակցությունն ավելի կզարգանա եւ կամրանա։ 21:27
Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին հրավիրել է խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ: 21:20
Կառավարությունն առաջիկայում 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը. վարչապետ ՀՀ կառավարությունն առաջիկայում 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը: «Արդեն պատրաստ են փաթեթները: Ուզում ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որով կաջակցենք ոչ միայն բիզնեսին, այլև կոնկրետ մարդկանց»,- «Հեռանկար» հաղորդաշարի հատուկ թողարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: 20:38
Պարետատունը որոշել է Իրանի տարածքով բեռների հոսքը «որոշակիորեն բացել». Փաշինյան Չկա այն վստահությունը, որ Իրանից ու Վրաստանից Հայաստան բեռները գալիս են նույն ռիթմով ու ծավալով, ինչ հունվարի սկզբին էր: Այս մասին «Շանթ» ՀԸ տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 20:36
Տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը։ 20:19
ԱԱԾ և Ոստիկանության պետերի պաշտոնակատարները կնշանակվեն այդ պաշտոններում ԱԱԾ և Ոստիկանության պետերի պաշտոնակատարները կնշանակվեն այդ պաշտոններում: Այս այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Շանթ ՀԸ եթերում։ 19:32
Վարչապետը նոր նշանակում է կատարել Դիանա Զարգարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության պետ: 19:23
Պարետատունը «բացում է» Էջմիածինը Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսի հաստատված 102 դեպք: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 19:19
ՀՀ Գլխավոր շտաբի պետը դիմել է զինծառայողների ծնողներին ու հարազատներին Ստեղծված իրավիճակում ՀՀ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով դիմում եմ ձեզ: 18:32
Ինչպես պետք է ինքնամեկուսանալ. տեսանյութ-ուղեցույց Առողջապահության նախարարությունը տեսանյութ է պատրաստել, որում բացատրվում է ինքնամեկուսացման կանոնները: 17:50
Թուրքիան՝ Իդլիբի նկատմամբ հսկողությունն օգտագործելու է քրդերի դեմ Իդլիբի համար պայքարն ընթանում է արդեն մի քանի տարի: Մի քանի անգամ կրկնվել է այն սցենարը, երբ Թուրքիան ցանկացել է իր շահերից ելնելով կարգ ու կանոն հաստատել Իդլիբում, սակայն ՌԴ-ն միջամտել է, փոխանցում է inosmi.ru-ն: 17:47
Ժուռնալիստների միությունը և խմբագիրները պարզաբանումներ են խնդրել Տիգրան Ավինյանից Հայաստանի Ժուռնալիստների միությունը և խմբագիրները պարզաբանումներ են խնդրել ՀՀ պարետ Տիգրան Ավինյանից։ 17:43
«Գեղարվեստական տպագրության II միջազգային բիենալեն» շարունակում է հիացական կարծիքներ ստանալ Կրակովի Գեղարվեստի ակադեմիայի դոկտոր, պրոֆեսոր Մաթեուշ Օտրեբան, որը նաև «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի միջազգային ժյուրիի նախագահն է, անդրադարձել է բիենալեին: 16:39
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի ՊՆ ղեկավարի նկատմամբ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Աբդուլլահ Այուբի նկատմամբ: 16:11
ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի արտարժույթի փոխանակման դեպք Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային իրավախախտումների եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման դեպք։ 15:08
Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել. ԱՆ Արցախից, ընդհանուր առմամբ, 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել՝ ուղարկվել լաբարատոր փորձաքննության: 13-ի դեպքում էլ պատասխանը բացասական է եղել: 14:58
Սատանովսկի. Էրդողանը շարունակելու է ՌԴ-ի վրա ուղղել իր գրոհայիններին Իդլիբում ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն մեղադրել է ՌԴ-ին՝սիրիական Իդլիբ նահանգում թուրք զինվորականների սպանություններ մեջ: 14:38
Նախագահն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը 1. 017.556 դրամ: 14:03
Փորձագետ. ԱՄՆ-ի ներխուժումները վատ ավարտ են ունենում Մերձավոր Արևելքի համար 2001թ.-ին ամերիկացիները ներխուժել են Աֆղանստան, որպեսզի դուրս մղեն թալիբներին, սակայն նրանք այսօր համաձայնագիր են կնքում նրանց հետ, որպեսզի հայտնվեն այն վիճակում, որն առկա էր մինչև սեպտեմբերի 11-ը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային նախկին խորհրդական Ֆիլիպ Գորդոնը: 14:00
Քաղաքացու մահը որևէ կապ չունի կորոնավիրուսի հետ. վարչապետ 49-ամյա պացիենտ, ում մոտ, բնականաբար, կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն: 13:56
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 13:52
ՌԴ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին ՀՀ-ից վերադառնալ Ռուսաստան Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Հայաստանում գտնվող ռուս զբոսաշրջիկների համար: 13:28
«Նորք» ինֆեկցիոնում երկկողմանի թոքաբորբով պացիենտ է մահացել. ԱՆ Ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն: 13:08
Փորձագետ. ԵՄ-ն պետք է մեղմի հակաիրանական պատժամիջոցները Իրանի շուրջ լարվածության մեծացման ֆոնին Թեհրանը ցանկանում է դուրս գալ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից: Այդ մասին հայտարարել է փորձագետ Մասա Ռուհին: 12:54
Աննա Հակոբյանը ցանկանում է ներգրավվել ԱՆ կամավորական աշխատանքներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը։ 12:53
Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են բացառություններ որոշ ապրանքների փոխադրման մասով Թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև: 12:32
Բարեգործական ճաշարաններից օգտվող քաղաքացիների սնունդը հասցվում է նրանց բնակության վայր Բարեգործական ճաշարանից օգտվող քաղաքացիների սնունդը կազմակերպության աշխատակիցների միջոցով հասցվում է քաղաքացիների բնակության վայր: 12:14
Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Հայաստանում հասել է 84-ի. վարչապետ Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Հայաստանում հասել է 84-ի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 11:47
Ղրիմի միավորումը ՌԴ-ի հետ՝հարված Էրդողանի պանթուրքիզմին Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել 2014-ի մարտի 16-ին անցկացրած հանրաքվեի առիթով, որի արդյունքում Ուկրաինայի կազմում գտնվող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը միացվեց Ռուսաստանի Դաշնությանը: 11:24
Պետությանը պատճառվել է շուրջ 45 մլրդ դրամի վնաս. դատախազության բացահայտումը Պետության շահերին հասցված վնասը վերականգնելու համար, նախազգուշացվել են 338 կամ 2018թ. համեմատ մոտ 10 տոկոսով ավելի իրավաբանական և ֆիզիկական անձինք: Արդյունքում տարվա ընթացքում միայն դատախազական այս ներգորության միջոցի կրառմամբ կամովին պետական բյուջե է վերականգնվել շուրջ 1մլրդ 265մլն ՀՀ դրամ, որը 2018թ. համեմատ ավելի է մոտ 539մլն. դրամով կամ 74.2%-ով: 10:58
Թորոսյան․ 100 000 դրամ փոխանցեցի՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել է, որ 100 000 դրամ է փոխանցել ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի: 10:48
Ավինյանը «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» բեռի ներմուծման մասին որոշում է ստորագրել Բարեգործական որակել Կանադայի քաղաքացի Հայկ Մադջարյանի միջոցներով «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հասցեով ուղարկված Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդարանի կահավորման նպատակով լուսամփոփների և կահույքի (286 տեղ, 2494 կգ ընդհանուր քաշով, 110,750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 558,285 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը: 10:42
Փորձագետ. Մոսկվան ու Անկարան կգտնեն C-400-ի շուրջ պայմանավորվելու միջոց Անկարան բազմաթիվ անգամ հայտարարել է, որ պատրաստվում է ձեռք բերել հեռակա շառավիղ ունեցող զենիթահրթիռային համալիր: ԱՄՆ-ի հետ նրանք չեն կարողացել պայմանավորվել քաղաքական տարաձայնությունների պատճառով: Այդ պատճառով Թուրքիան դիմել է ՌԴ-ին: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Անդրեյ Կոշկինը: 10:35
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Շիրակի մարզի Ամասիա գյուղի ավտոճանապարհները: 10:16
Կոտայքի և Տավուշի մարզերում մի քանի հարյուր քաղաքացիներ մեկուսացված են. մարզպետ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Կոտայքի և Տավուշի մարզերում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: Նա նշել է, որ նշված մարզերում քաղաքացիները մեկուսացվել են պատշաճ բժշկական հսկողության տակ գտնվելու նպատակով և չեն հանդիսանում վարակակիրներ: Գրառումը ներկայացնում ենք ստորև. 09:57
Հորդորում ենք մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վրաստանի տարածքով Հայաստան վերադառնալուց. ԱԳՆ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն երկու երկրների միջև բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան: Այս մասին, ըստ ՀՀ ԱԳՆ լրատվության ծառայության, հայտնել է արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը: 09:43
Բացառել տրանսպորտի գերբեռնվածությունը, իրականացնել ախտահանում. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով հանձնարարվել է բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը։ 09:30
Մամուլ. Ո՞ւր է Տարոն Մարգարյանը Ի տարբերություն իր կուսակիցների՝ Մարգարյանը հեղափոխությունից հետո աչքի չի ընկնում քաղաքական ակտիվությամբ: 09:29
Ինֆեկցիոն հիվանդանոցի տարածքում մոդուլային ընդունարան է կառուցվում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը լայն թափով ընթանում է: 09:24