Ազնավուրը աշխարհի համար Ֆրանսիայի և Հայաստանի հզոր մշակույթների հոգին ու ձայնն էր. Մեդվեդև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցել է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: 21:49
Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում կհայտարարվի սգո օր Աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը մահացել է այսօր: 21:45
Արցախի զորամասերից մեկում զինծառայող է զոհվել․ հանգամանքները պարզված չեն Հոկտեմբերի 1-ին` ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, ծանր հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գևորգ Սուրենի Հարոյանը: 17:59
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Սիրիայում գրոհայիններին ուղղված հարվածը Այս քայլը վկայում է ահաբեկչական ուժերի պատրաստման, սպառազինման ու ուսուցման օջախների դեմ տարբեր մակարդակներում լուրջ եւ անընդհատ պայքարի Իրանի հաստատուն վճռականության մասին: 17:56
ԱՄՆ–ն, Կանադան ու Մեքսիկան հաստատել են նոր առեւտրային համաձայնագրի կնքումը «Այսօր ԱՄՆ–ն ու Կանադան, Մեքսիկայի հետ մեկտեղ պայմանավորվել են XXI դարի նոր, արդիականացված առեւտրային համաձայնագրի շուրջ՝ ԱՄՆ–ի, Կանադայի ու Մեքսիկայի միջեւ համաձայնագիր՝ USMCA»,–ասված է հաղորդագրության մեջ։ 17:39
Հետախուզական եւ հատուկ ստորաբաժանումներ․ մեկնարկել է «Որոնում-2018» զորավարժությունը Հոկտեմբերի 1-ին Ղազախստանի զինված ուժերի «Գվարդեյսկի» զորավարժարանում մեկնարկել է «Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունը` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի եւ միջոցների ներգրավմամբ: 17:32
Սա համամարդկային կորուստ է․ Փաշինյանը՝ Շառլ Ազնավուրի մահվան մասին Շառլ Ազնավուրի մահը սգալի օր է Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ մեծ շանսոնիեի մահվան կապակցությամբ իր հետևորդներին դիմելով։ 17:29
Անչափահասների արդարադատությունից մինչեւ էլեկտրոնային նախաքննություն․ ԱՄՆ դեսպանը ՔԿ-ում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ 17:20
Կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այդ մասին հայտնում է lefigaro.fr-ն: 16:15
Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը կքննարկեն Ազգային ժողովը լուծարելու հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին կհանդիպի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ՝ քննարկելու Ազգային ժողովը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։ Այդ մասին լրագրողներին է ասել ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։ 16:07
Կատալոնիայի քաղաքներում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ ընդդեմ Իսպանիայի Պահանջը մեկն է՝ Կատալոնիայի ինքնորոշման նոր համազգային հանրաքվե։ 15:54
Կա ինստիտուցիոնալ խառնաշփոթ․ ինչո՞ւ է պետք անցկացնել արտահերթ ԱԺ ընտրություններ Կա խորհրդարան՝ ներկայացուցչական մարմին, որը գրեթե ոչ մեկի չի ներկայացնում, և կա կառավարություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը։ Կա խորհրդարանի լիազորությունների ժամկետի կրճատման հստակ հասարակական պահանջարկ։ 15:53
Ավանդներն աճել են 4.1%-ով՝ կազմելով 2 տրլն 731 մլրդ դրամ․ ԿԲ 2018 թվականի ընթացքում ավանդներն աճել են 106.4 մլրդ դրամով (4.1%-ով) և 31.08.2018 թվականի դրությամբ կազմել 2 տրլն 731 մլրդ դրամ (կուտակված տոկոսները ներառված չեն): Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը: 15:45
Ալիև-Փաշինյան հանդիպումը կարևոր նշանակություն ունի բանակցային գործընթացի ակտիվացման համար Նա նշել է, որ այդ հանդիպումից տեղեկատվությունը բավականին դրական է: 15:22
ՔՊ-ն Հրազդանի ընտրություններում չի պաշտպանի Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։ 15:12
Ադրբեջանը և ԵՄ-ը կքննարկեն ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը Հոկտեմբերի 2-3-ը Բրյուսելում կկայանա Ադրբեջանի և ԵՄ-ի բանակցությունների հերթական փուլը: 14:56
Մեկնարկում են արտահերթ ընտրությունների վերաբերյալ աշխատանքային քննարկումները. Փաշինյան Հույս ունեմ, որ այս հարցի վերաբերյալ քաղաքական ուժերի, խորհրդարանական ուժերի հետ մեզ կհաջողվի գալ համաձայնության և քաղաքացիների աջակցությանը դիմելու անհրաժեշտություն չի լինի: 14:32
Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը հաշվի առնելով` Մխիթարյանն անձամբ է ընդունել նման որոշում` սեփական անվտանգության համար: 14:21
Էրդողանը` Գերմանիա կատարած այցի մասին «Թուրքիան ողջունում է Գերմանիայի զգացմունքային վերաբերմունքը սիրիական խնդրի հումանիտար բնույթի նկատմամբ»,- գրել է Թուրքիայի նախագահը: 14:12
«Ռոսիա 1»-ը Փաշինյանի և Ալիևի երկխոսության նոր կադրեր է հրապարակել (տեսանյութ) Ադրբեջանական մամուլը հրապարակված այս կադրերը որակել է սենսացիոն: 13:28
Նորակառույց շենքերից ձեռքբերված բնակարանների համար կգործեն անտոկոս վարկեր. վարչապետ Երիտասարդ ընտանիքները մարզերում հիփոթեքով բնակարաններ ձեռք կբերեն առավելագույնը 5,5 տոկոսով, իսկ Երեւանում՝ 7,5 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 12:16
ԱԺ հանձնաժողովը կստուգի գազի և էլէներգիայի սակագների հիմնավորվածությունը. Բաբլոյան Դրանց արդյունքները Ազգային ժողով ներկայացնելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: 12:15
Երևանի ավագանուն սպասվում է լուրջ եւ ծավալուն աշխատանք. ՀՀ նախագահ Սա Նոր Հայաստանի առաջին քայլն է ընտրական գործընթացի արմատական բարելավման ուղղությամբ, որը հիմք կարող է ծառայել հաջորդ ընտրությունները հանրային վստահության առավել համերաշխ մթնոլորտում անցկացնելու համար։ 12:00
Փորձագետ. Թրամփի նպատակը Իրանի մասնատումն է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է լուծել իրանական հարցը հարավսլավական սցենարով: 11:57
Ալիեւը կարող է խաբել, իսկ բյուջեն ոչ մի խոստում չի իրականացնում. Աշոտյանը՝ Փաշինյանին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ քշելուց, Ալիևի կրթական ցենզը գովալուց և ինձ պատասխանելուց զատ այսօր 3 կարևոր քաղաքական ուղերձով փորձեց նախահարձակ լինել՝ առաջանցիկ տեմպերով իր վրայից գցելով պատասխանատվությունը: 11:43
ՀՀ-ն՝ խաղաղության սպասումով, Ալիևը հանձնարարում է հատուկ տեխմիջոցների ավելի լայն կիրառում Հակառակորդ երկրի ղեկավարը հանձնարարել է շեշտադրել «ավելի լավ ռազմական հերթափոխն իրականացնելը և հատուկ տեխնիկական միջոցների ավելի լայն կիրառումը շփման գծում, ինչը միտված պետք է լինի անձնակազմի անվտանգության ապահովմանը»: 11:42
Իրանը հրթիռային հարված է հասցրել երկրում ահաբեկչության կազմակերպիչների դիրքերին Գործողության արդյունքում չեզոքացվել է ահաբեկիչների մեծ մասը, կան բազմաթիվ վիրավորներ: 11:34
Գերմանացի գործիչները հրաժարվել են մասնակցել Քյոլնում թուրքական մզկիթի բացման արարողությանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիա իր պետական այցի շրջանակում Քյոլնի Էրենֆելդ շրջանում բացել է Գերմանիայում Կրոնական հաստատությունների թուրք-իսլամական միության (DITIB) կենտրոնական մզկիթը: 11:23
Զարիֆը չի բացառել ԱՄՆ հարձակումը Իրանը ծրագրում է նավթի արտահանման վրա սահմանված ԱՄՆ պատժամիջոցները շրջանցել այլ արժույթներով առեւտրի միջոցով: 11:12
Գերմանիան կտրուկ կրճատել է Թուրքիային զենքի մատակարարումը Մարտի 14-ից մինչ այժմ տրվել է Թուրքիային զենք մատակարարելու ընդամենը 16 թույլտվություն՝ 916902 եվրո արժողությամբ։ 10:49
Վրաստանում քաղաքացիական ակտիվիստ է սպանվել Լույս կիրակի գիշերը Սապարովը վիրավորվել է Դյումայի փողոցում տեղի ունեցած կռվում։ Երիտասարդին դանակի բազմաթիվ հարվածներից ստացած վերքերով տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ 10:18
Երբ փորձառու օդաչուները դառնում են ոչ պետքական կամ մի ուղղաթիռի պատմություն «Արմ-Աէրո» ընկերության աշխատակիցները` օդաչուներ, տեխնիկներ, բորտ ինժեներներ այսօր հայտնվել են գործազուրկի կարգավիճակում: 09:43
Ճիշտ կլինի, որ Վլադիմիր Պուտինը Երևան այցելի հաջորդ տարվա սկզբին. վարչապետ Նրա խոսքով, նախապես պայմանավորվածությունը եղել է, որ ՌԴ նախագահը կայցելի Հայաստան կա՛մ այս տարեվերջ, կա՛մ մյուս տարեսկզբին, բայց ինքը կարծում է, որ ճիշտ կլինի այցը տեղի ունենա 2019-ի սկզբին: 09:08
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3000 կրակոց. շաբաթն առաջնագծում Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ: 09:00