26.11.2024
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3000 կրակոց. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

Ճիշտ կլինի, որ Վլադիմիր Պուտինը Երևան այցելի հաջորդ տարվա սկզբին. վարչապետ

Ճիշտ կլինի, որ Վլադիմիր Պուտինը Երևան այցելի հաջորդ տարվա սկզբին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ ժամկետները դեռ հայտնի չեն:

Նրա խոսքով, նախապես պայմանավորվածությունը եղել է, որ ՌԴ նախագահը կայցելի Հայաստան կա՛մ այս տարեվերջ, կա՛մ մյուս տարեսկզբին, բայց ինքը կարծում է, որ ճիշտ կլինի այցը տեղի ունենա 2019-ի սկզբին.

«Մենք փաստաթղթային որոշակի բազա կունենանք, որպեսզի այդ ընթացքում ստորագրվի: Ես հույս ունեմ, որ այս ընթացքում մենք պայմանագրային շատ լուրջ փաթեթ կունենանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնականը ևս հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան հավանական է տեղի ունենա արդեն հաջորդ տարի: