Հանրապետության նախագահի գրասենյակից հայտնում են՝ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 5-7-ը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա: Այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում կունենա Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի և բարձրագույն ղեկավարության հետ: Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում կունենա նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ հետ: