27.09.2024
Փաշինյանը կոչ արել ուժեղացնել քաղաքական հայտարարությունների և իրականության միջև կապը
prev Նախորդ նորություն

Սեպտեմբերի 19-ը խարան է ողջ հանրության և միջազգային հանրության ճակատին

Բագրատ Սրբազանն այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսների շիրիմներին:


Լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարեց, որ սեպտեմբերի 19-ը խարան է ողջ հանրության ճակատին՝ որպես ամոթի ու խայտառակության, ինչպես նաև ցավի և կորստյան օր, որ մինչև այսօր հանդուրժում են այս իշխանությունների գոյությունը։


"Այս օրը խարան է նաև միջազգային հանրության ճակատին, հատկապես բոլոր նրանց, ովքեր եղել են արցախցի մեր քույրերի ու եղբայրների անվտանգության երաշխավորը",- ասաց նա:


Սրբազանի խոսքով, Եռաբլուրում մեռած մարդ չկա, "այստեղ հերոսներ են, որոնց առաջ միայն պետք է ծնկի գալ ու ասել, որ մենք էլ պետք է անցնենք նույն ճանապարհը":


"Այսօր հարգանքի, խոնարհումի, իրենց հետ նույնանալու օր է։ Ցավը մեզ պետք է դրդի գործելու ու դառնա մեր տուն վերադառնալու ուխտը",- շեշտեց նա։


Ապա հավելեց.


"Մեր զորակցությունն եմ հայտնում գերության ու պատանդառության մեջ գտնվող մեր սիրելի հայրենակիցներին, Արցախի մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը և հասկանալով հանդերձ, որ նրանք գտնվում են պատանդառության մեջ մեր թշնամիների հետ այս իշխանության ուղղակի հանցավոր համագործակցության արդյունքում, միևնույն ժամանակ սա խարան է նաև միջազգային հանրության համար":


 


 


 

Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների ինստիտուտի տնօրենի  պատվիրակությունը ԱԺ-ում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՀՀ ԲՏԱ պաշտոնական կայքէջ
26.09.2024
Հայաստանի կառավարությունը պարզեցնում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը