27.09.2024
Լուսանկարը` fip.am
prev Նախորդ նորություն

Փաշինյանը կոչ արել ուժեղացնել քաղաքական հայտարարությունների և իրականության միջև կապը

Կառավարության սեպտեմբերի 19-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի նախագծերի փաթեթի մասին խոսելիս, անդրադարձել է վերջին պայթյուններին։


Նրա խոսքով՝ պետական մարմինները մինչ այդ իրենց գործառույթը իրականացրել են. «Այդ առումով սա մեզ համար մխիթարանք է, որ մենք օրենքով սահմանված գործառույթներն իրականացրել ենք»,- ասել է նա։


Վարչապետը, սակայն, նշել է, որ նման դեպքերում վարչական նախազգուշացման միջոց կարող է կիրառվել մի քանի անգամ, «բայց, օրինակ, չորրորդի կարիքը պետք է չլինի»․ «Որևէ մեկին եթե երեք անգամ մի բան ասելու անհրաժեշտություն է լինում, չորրորդ անգամ պետք է գործի հարկադրանքի միջոցը՝ նման բաները բացառելու համար»,- ասել է նա։


Ըստ այդմ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է քաղաքական տեքստերի և իրականության հետ կապն ուժեղացնելը․ «Պետությունը դա է, երբ ի վիճակի է քաղաքական տեքստերի, ամբիոններից հնչած տեքստերի և իրականության կապը ուժեղացնել»,- նշել է նա։


Մինչդեռ այս հարցում, ըստ նրա, կան խնդիրներ. «Բոլորիս պարտականությունն է այս դահլիճում հնչածը իրականություն դարձնել, բոլորիս պարտականությունն է, չի կարող հակառակը լինի, դա աննորմալություն է»։

Սեպտեմբերի 19-ը խարան է ողջ հանրության և միջազգային հանրության ճակատին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՀՀ ԲՏԱ պաշտոնական կայքէջ
26.09.2024
Հայաստանի կառավարությունը պարզեցնում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը