Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, ինչպես նաև նախանշվել են հետագա համագործակցության ոլորտները: