ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը միացել է դասադուլին. "Սիրելի ուսանողներOգտվելով իմ սահմանադրական իրավունքից՝ միանում եմ դասադուլին եւ գործադուլին։Այսօր մեր դասը չի կայանա։Միացեք սրբազան պայքարին",- գրել է նա: Հիշեցնենք, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի առաջնորդությամբ Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները: Առավոտվանից փողոցներ են փակվում, ոստիկանները քաղաքացիների են բերման ենթարկում: Ժամը 10.00-ի դրությամբ ՆԳՆ-ն հայտնել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 38 քաղաքացու բերման ենթարկելու մասին: