23.11.2024
Մեկնարկել են Հայաստանի և Ղազախստանի նախագահների բանակցությունները
prev Նախորդ նորություն

Հորդառատ անձրևներ, ջերմաստիճանի նվազում. ակտիվ ցիկլոն է գալիս

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է.


Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։


Հորդառատ տեղումներով պայմանավորված հոկտեմբերի 17 - 18 - ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում: