24.11.2024
Թմրամիջոց օգտագործելու պատճառով համակարգից հեռացվել է ոստիկանության 47 աշխատող. նախարար
prev Նախորդ նորություն

Քննարկվել է հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 15-ին Ժնեւում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացման թեմային ու քննարկել հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:


ՀՀ ԱԺ նախագահը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացի վերջին զարգացումներն ու ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը հարատեւ խաղաղության հասնելու հարցում:


Անդրադարձ է կատարվել նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին եւ երկկողմ համագործակցության այլ հարցերի: