24.11.2024
Մտահոգիչ են ազգային կյանքում տիրող անհամերաշխությունն ու պառակտվածությունը. կաթողիկոս
prev Նախորդ նորություն

Թմրամիջոց օգտագործելու պատճառով համակարգից հեռացվել է ոստիկանության 47 աշխատող. նախարար

Հայաստանում թմրամիջոց օգտագործելու պատճառով համակարգից հեռացրել ենք ոստիկանության 47 աշխատողի: Այս մասին ասել է Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։


Ըստ նրա՝ ոստիկանության աշխատակիցների կողմից թմրամիջոց օգտագործելու փաստը բացահայտվել է ոստիկանության ծառայողների ատեստավորման շրջանակներում։ Նա նշեց, որ ՆԳՆ-ն սկսել է ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացը, որին մասնակցելու համար ոստիկանները պետք է անցնեն թմրամիջոցների օգտագործման պարտադիր թեստավորում։ Եվ այս տարի 47 ոստիկան չի անցել թեստը, ինչի հետևանքով նրանք ազատվել են ծառայությունից։