4.12.2025
Իշխանության կարծիքը չկիսող մարդը շատ հեշտ հռչակվում է «հանցագործ» և հայտնվում է բանտում
30.01.2024
Իշխանության կարծիքը չկիսող մարդը շատ հեշտ հռչակվում է «հանցագործ» և հայտնվում է բանտում

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, Տարոն Մարգարյանի հետ տեսակցեցինք գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի, Մամիկոն Ասլանյանի և Նարեկ Մալյանի հետ: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:«Ավելի ուշ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:Իշխանության կամայականությունների հետևանքով, ընդդիմադիր մեծ թվով պատգամավորների աշխատանքային առօրյան անմիջապես առնչվում է քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների և ազատության պաշտպանությանը` գաղութներից մինչև դատական տարբեր ատյաններ:Այսպիսին է մեր երկրի վիճակը, որտեղ իշխանության կարծիքը չկիսող ու իր երկրի անվտանգության համար պայքարող մարդը, շատ հեշտ հռչակվում է «հանցագործ» և հայտնվում է բանտում»,- գրել է Աբրահամյանը: