Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարացնելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ավելի վաղ Բաքվի դատարանը 4 ամսով երկարացրել էր Վարդանյանի կալանքը, որի դեմ բողոք էր ներկայացրել նրա փաստաբանը։ Դատարանը մերժել է բողոքը՝ հիմնավորված համարելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ըստ մեղադրանքի՝ Ռուբեն Վարդանյանին սպառնում է 14 տարվա ազատազրկում: