20.04.2025
Սանոսյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ
prev Նախորդ նորություն

Լեգենդար Դենիս Մացուևը վերադառնում է Երևան

Շարունակելով «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի իրադարձային համերգների շարքը՝ սիրով հրավիրում ենք բոլորին՝ վայելելու աշխարհահռչակ երաժշտի կատարումները։


Նոյեմբերի 9-ին՝ Արամ Խաչատրյանի համերգասրահում մենահամերգով հանդես կգա ՝Դենիս Մացուևը մեր ժամանակների տաղանդաշատ դաշնակահարներից մեկը, ով համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ:
Համերգի ծրագրում ընդգրկված են դասական երաժշտության գլուխգործոցներ․

Յոհան Սեբաստիան Բախ՝ «Չակոնա» թիվ 2 Պարտիտից, դաշնամուրի համար փոխադրումը՝ Ֆ. Բուզոնիի
Լյուդվիգ Վան Բեթհովեն՝ Սոնատ թիվ 23, երկ 57, ֆա մինոր, «Ապասիոնատա»
Էդվարդ Գրիգ՝ «Բանաստեղծական պատկերներ»
Սերգեյ Պրոկոֆև՝ Սոնատ թիվ 8, երկ 84, սի բեմոլ մաժոր:


Մացուևի մասնակցությամբ ցանկացած երեկո վերածվում է երաժշտական կախարդանքի:

Մամուլի ազատության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն քայլեր ձեռնարկել․ ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար