17.10.2024
ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ԱՄՆ-ում է
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպմանը. Անի Բադալյան

Լուսանկարը՝ © РИА Новости / Валерий Мельников
Լուսանկարը՝ © РИА Новости / Валерий Мельников

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը: Այդ մասին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:


Այն տեղի կունենա Թուրքիայում՝ հոկտեմբերի 18-ին:


Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, անդրադառնալով «3+3» ձևաչափին, հայտնել էր, որ առաջիկա հանդիպմանը ներկա կլինեն Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները:


«Անկարան հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները», - նշել էր թուրք դիվանագետը:


 

Լուսանկարը՝ © Sputnik / Алексей Дружинин
Հաջորդ նորություն next
 Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով նիստին. ԱԳՆ
16.10.2024
Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով նիստին. ԱԳՆ